«Սուջա» գազաչափիչ կայանով գազի մատակարարումը վերադարձել է առավելագույն չափին. Գազպրոմ

«Սուջա» գազաչափիչ կայանով գազի մատակարարումը վերադարձել է առավելագույն չափին. Գազպրոմ

«Գազպրոմը» շարունակում է գազի մատակարարումը Ուկրաինայով տարանցման համար «Սուջա» գազաչափիչ կայանով, հաստատված ծավալով. օգոստոսի 13-ի դրությամբ՝ 42,4 միլիոն խորանարդ մետր, դա օգոստոսի սկզբի ծավալն է, վկայում է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովի հաղորդումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գազպրոմն» իրականացնում է ռուսական գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով տարանցման համար՝ օգոստոսի 13-ի դրությամբ 42,4 մլն խորանարդ մետր։ «Սոխրանովկա» ԳՉԿ-ի հայտը մերժվել է»,- ասել է նա լրագրողներին։

Տարեսկզբից գազի մղումը բարձր էր օրական 40 մլն խորանարդ մետրից, բայց օգոստոսի 7-ից այդ նիշից մի փոքր ցածր է եղել։

2022թ. մայիսին Ուկրաինան դադարեցրել է տարանցման համար գազի ընդունումը «Սոխրանովկա» կայանով, նշելով, որ այն գտնվում է ռուսական ուժերի հսկման տակ (Լուգանսկի տարածքում)։ Արդյունքում՝ Եվրոպա գազի տարանցման համար մնացել է միան «Սուջա» կայանը։

Օգոստոսի 6-ին հայտնի դարձավ, որ ուկրաինական զորքերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզի տարածք, որտեղ գտնվում է «Սուջա» կայանը։

Այդ ժամանակ «Ռիբար» թելեգրամ-ալիքը տեղեկացրել էր, որ «Սուջան» «Գազպրոմի» միակ գազամուղ կետն է Ուկրաինայի տարածքով, եւ այն հայտնվել է Ուկրաինայի ԶՈւ վերահսկման տակ։

Երթուղին այժմ միակն է Ռուսաստանից Ուկրաինայով Եվրոպա գազի մատակարարման համար։ «Գազպրոմը» անցած տարի դրանով մոտ 15 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել, ինչը կազմելէ ԵՄ ընդհանուր սպառման 4,5 տոկոսը։

Leave a Reply

Your email address will not be published.