Սուրեն Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ

Սուրեն Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ

ՊՆ N զորամաս այցելության ժամանակ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն  հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի եւ հենակետերի ավագների հետ:

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները:

Նախարարը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:

Խորհրդակցության ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարին եւ զորամասի սպայակազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։

Պաշտպանության նախարարը նաև առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ:

Leave a Reply

Your email address will not be published.