Ստեփանակերտի քաղաքապետը գիշերը կալանավայրից տեղափոխվել է տուն և անցել 2 ամսվա տնային կալանքի ռեժիմի

Ստեփանակերտի քաղաքապետը գիշերը կալանավայրից տեղափոխվել է տուն և անցել 2 ամսվա տնային կալանքի ռեժիմի

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը գիշերը կալանավայրից տեղափոխվել է տուն և անցել է 2 ամսվա տնային կալանքի ռեժիմի:

Երեկ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։

Հիշեցնենք, Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published.