Սևան- Դիլիջանի թունել երթևեկությունը վերականգնվել է

Սևան- Դիլիջանի թունել երթևեկությունը վերականգնվել է

Փետրվարի 6-ին, ժամը 18:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնահյուսի հետևանքով Սևանից դեպի Դիլիջանի թունել ընկած ճանապարհահատվածը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ:

ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ժամը 19:18-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Leave a Reply

Your email address will not be published.