Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան

Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե իրենք ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն են արել, այլ`սիրո ու համերաշխության հեղափոխություն, ու որ վենդետաներ չեն լինելու:

«Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է», – Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց նա:

Փաշինյանի խոսքով` իրենց մոտեցումը եղել ու մնում է նույնը` արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու, արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն ու գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա:

«Իմ համոզմունքը  եղել ու մնում է այն, որ այն, ինչ ինստիտուտցիոնալ չէ, արդարություն չէ», – շեշտեց նա:

Leave a Reply

Your email address will not be published.