Փարիզը Հարավային Կովկասում հրահրում է զինված դիմակայության հերթական փուլ. Զախարովա (տեսանյութ)

Փարիզը Հարավային Կովկասում հրահրում է զինված դիմակայության հերթական փուլ. Զախարովա (տեսանյութ)

Փարիզը Հարավային Կովկասում հրահրում է զինված դիմակայության հերթական փուլը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման պայմանագիրը։

Զախարովան այդ պայմանագիրն անվանել է էսկալացիա հրահրելու «ևս մեկ քայլ»: Նա կարծում է, որ Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով։

Ըստ նրա` Ֆրանսիան միայն ձգտում է երկրների ներսում տարաձայնություններ ունեցողներին որպես գործիք օգտագործել սեփական կոնյունկտուրային նպատակներին հասնելու համար։ Միևնույն ժամանակ, նա Ֆրանսիան անվանեց ՆԱՏՕ–ի գաղափարախոսության ուղեցույց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։

Leave a Reply

Your email address will not be published.