Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան – Գյումրի ավտոճանապարհը, որը այլընտրանքային Հայաստան-Վրաստան մայրուղին է հանդիսանում։ Քաղաքացիների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը։
Քաղաքացիներն այսպիսով իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին։
Նշենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում ևս ավտոճանապարհը փակ է: