Քաղաքացու բողոքի հիման վրա ուսումնասիրություն է արվել խանութում. ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Քաղաքացու բողոքի հիման վրա ուսումնասիրություն է արվել խանութում. ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Քաղաքացու բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Էջմիածին քաղաքում գործունեություն ծավալող «Խաչատուր Հովհաննիսյան» Ա/Ձ-ին պատկանող խանութում։

Ինչպես  հայտնում են ՍԱՏՄ-ից, արդյունքում հայտնաբերել են մի քանի ապրանքանիշի ժամկետանց կետչուպներ, որոնք տեղում ոչնչացվել են։

Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:

Leave a Reply

Your email address will not be published.