Քննարկվել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության հետ համագործակցությամբ ոստիկանության գվարդիայի բանակցությունների գծով մասնագիտացված ստորաբաժանման կարողությունների ձևավորման հարցը

Քննարկվել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության հետ համագործակցությամբ ոստիկանության գվարդիայի բանակցությունների գծով մասնագիտացված ստորաբաժանման կարողությունների ձևավորման հարցը

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մարտի 6-ին հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության Արևելյան Եվրոպայի կապի սպա Հանս Հաուվենի հետ:

Նիդերլանդական կողմի ներկայացուցիչներին Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ ոլորտում արդեն իսկ գրանցած հաջողությունները և առաջիկա անելիքները։

Նիդերլանդների Ազգային ոստիկանության ներկայացուցիչը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ընթացող բարեփոխումների նկատմամբ և բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Ներքին գործերի նախարարության վճռականությունը՝ բարեփոխումներ իրականացնելու գործում։

Ոստիկանության բարեփոխումները քննարկելիս կողմերը հատուկ անդրադարձել են Ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ու ստորաբաժանման ապագա ծառայողներին նիդերլանդական փորձին ծանոթացնելու հնարավոր տարբերակներին։

Կողմերը հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում պայմանավորվածություն են ձեռք բերել դիտարկելու Ոստիկանության գվարդիայում բանակցություններ վարող հատուկ անձնակազմի կարողությունների զարգացման և վերապատրաստման շրջանակում համագործակցության հնարավորությունը, ինչը թույլ կտա առավել մասնագիտացված և կատարելագործված հատուկ կարողություններով ստորաբաժանում ունենալ:

Բարեփոխումների համատեքստում կողմերը քննարկել են նաև երկկողմ հնարավոր համագործակցության այլ ուղղություններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ որպես առաջնահերթություն կենտրոնանալով մասնավորապես Ոստիկանության գվարդիայի ձևավորման շրջանակներում համագործակցության վերոնշյալ ուղղության վրա։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Leave a Reply

Your email address will not be published.