ՔՊ-ն դեմ քվեարկեց «ՀայաՔվե»-ի նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելուն

ՔՊ-ն դեմ քվեարկեց «ՀայաՔվե»-ի նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելուն

ԱԺ-ն լիագումար նիստի օրակարգում չներառեց «ՀայաՔվե»-ի նախագիծը, որով առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար քրեական պատասխանատվություն սահմանել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ  քվեարկեց:

««Քաղաքացիական պայմանագիր»-ն իր քվեարկությամբ, որով մերժեց 58 հազար քաղաքացիների նախաձեռնությամբ «ՀայաՔվե»-ի նախագիծը, վերահաստատեց, որ լեգիտիմ չէ», – հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով` մերժելով «ՀայաՔվեն»-ն՝  ՔՊ-ն անում է այն, ինչ այս պահին պետք է՝ սեփական աթոռները պահելու համար:

Leave a Reply

Your email address will not be published.