Քվեաթերթիկների 9,41% հայտնի է. ՔՊ-ն՝ 34,04%, «Ազգային առաջընթացը»՝ 18,64%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 14,09%

Քվեաթերթիկների 9,41% հայտնի է. ՔՊ-ն՝ 34,04%, «Ազգային առաջընթացը»՝ 18,64%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 14,09%

ԿԸՀ-ն ժամը 00.30-ի դրությամբ մշակել է քվեաթերթիկների 9,41%-ը (տվյալներ 51 ընտրատեղամասերից՝ 475-ից)։

 

Երեւանի ավագանու ընտրություններում ձայների 34,03%-ով առաջատարն է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7436 ձայն)։

 

 

Երկրորդ տեղում՝ 18,64 տոկոսով, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»-ն է (4072)։ Հաջորդում են «Մայր Հայաստան» դաշինքը՝ 14,09 տոկոս (3078), «Հանրապետություն»՝ 11,42 տոկոս (2495) եւ «Հանրային ձայն»՝ 10,2 տոկոս (2229)։

 

Մնացած ուժերը զգալի ընտրական աջակցություն չեն ստացել եւ դեռ չեն մտել մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին։

Leave a Reply

Your email address will not be published.