«Օսկար»-ում հաղթած «Վերանորոգված վերջին խանութը» ֆիլմում Բաքվում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին դրվագ կա

«Օսկար»-ում հաղթած «Վերանորոգված վերջին խանութը» ֆիլմում Բաքվում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին դրվագ կա

 

«Օսկար»-ի «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Վերանորոգված վերջին խանութը», որում անդրադարձ կա նաև ուսանողական երաժշտական ​​գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանին, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների։

 

Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Պրուդֆութը և Քրիս Բոուերսը։ Ռեժիսոր Բեն Պրուդֆութը հարցուպատասխանի ժամանակ կիսվել է. «Մենք համերաշխ էինք հայ համայնքի և հայկական սփյուռքի հետ», – գրում է Armenian Film Society-ն։

Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, ովքեր օգնում էին Լոս Անջելեսում ուսանողական երաժշտական ​​գործիքները լավ վիճակում պահել:

Leave a Reply

Your email address will not be published.