ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է (ուղիղ)

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 22-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 19 հարց, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Դատավորի թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը: Այս հարցի քննարկումը սկսվել է երեկ, այսօր այն կշարունակվի:

 

Դավիթ Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել է, որ դատական իշխանության ինստիտուցիոնալ եւ դատավորների անհատական անկախությունը կարող է գոյություն ունենալ եւ հնարավոր է բացառապես ժողովրդավարության պայմաններում: Նա խոսել է իշխանության ձեւավորման գործում ՍԴ-ի ունեցած դերակատարության, ՍԴ սահմանադրական վերահսկողության, ժողովրդավարական եւ իրավական լեգիտիմության սկզբունքների մասին` ներկայացնելով իր տեսլականը:

Leave a Reply

Your email address will not be published.