Մյունխենում ավարտվեց անվտանգության հարցերով միջազգային համաժողովը։ Փակելով ֆորումը՝ դրա նախագահ Քրիստոֆ Հոյսգենը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ տարի անձամբ կկարողանա մասնակցել համաժողովին։
Նման քայլը «կնշանակի, որ այս սարսափելի պատերազմն ավարտված է», – ասել է Հոյսգենը։ Ամփոփելով եռօրյա համաժողովի արդյունքները՝ ֆորումի ղեկավարը կոչ է արել Եվրոպային ավելացնել պաշտպանական ծախսերը։ Համաժողովի նախագահն ընդգծել է նաև պատերազմի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ շեշտելով. – «Կատարված հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»: Հոյսգենը, ի դեպ, այս տարի առաջին անգամ էր նախագահում Անվտանգության համաժողովը և հայտարարել է, որ տպավորված է Մյունխենում ցուցադրված միասնությունից:
Մանրամասն տեսանյութում