ԱՅՐՎԱԾՔՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ, ՍՊԱՅԻՆ` ՈՉ. Hraparak.am

ԱՅՐՎԱԾՔՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ, ՍՊԱՅԻՆ` ՈՉ. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարինե Բաբայանն այսօր «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ազատ գյուղի զորանոցի հրդեհի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված զինվորի և սպայի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

«Զինվորին վիրահատել են, սպային էլ պետք է վիրահատեն առաջիկայում, հավանաբար՝ եկող շաբաթ: Զինվորը մաշկի փոխպատվաստման է ենթարկվել, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության», – նշեց նա:

Կարինե Բաբայանը նաև ասաց, որ դեռ վաղ է հրդեհից տուժած զինծառայողներին բուժհաստատությունից դուրս գրելու մասին խոսելը, քանի որ վերքերը դեռ չեն լավացել. «Մինչև վերքերը չլավանան, վերջնական չփակվեն, նրանց դուրս գրել չենք կարող»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Leave a Reply

Your email address will not be published.