Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ կանչով մեկնել է Մ․ Մելիքյան 2/1 հասցե, որտեղ կառուցվում է էլիտար բազմաբնակարանային շենք, և այնտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, որի երկաթյա շիթերը ընկել են տեղում որպես բետոնագործ աշխատող, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Դավթյանի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս տեղում մահացել է։
Դեպքի փաստով՝ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։