Երևանի Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվել է 28-ամյա Անժելա Մ.-ն` մարդ առևանգելու և ֆիզիկական ներգործություն կատարելու մեղադրանքներով

Երևանի Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվել է 28-ամյա Անժելա Մ.-ն` մարդ առևանգելու և ֆիզիկական ներգործություն կատարելու մեղադրանքներով

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 22-ին, ժամը 22.50-ին, Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 28-ամյա Անժելա Մ.-ն: Նա սեպտեմբերի 25-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:

 

Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Leave a Reply

Your email address will not be published.