Էրդողանը հաստատել է՝ Պուտինը մեկնելու է Թուրքիա

Էրդողանը հաստատել է՝ Պուտինը մեկնելու է Թուրքիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա, սակայն նրա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք հաճախ ենք զանգում պարոն Պուտինին։ Նրա Թուրքիա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է հնարավորինս արագ պարզաբանվի»,- ասել է Էրդողանը։

Թեմային նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հանդիպման ժամկետները դեռևս հստակեցված չեն:

Ըստ Պեսկովի՝  նախագահները իրենց հանդիպման բացակայությունը լրացնում են հեռախոսազրույցներով, որոնք հաճախ կայանում են տարբեր հարցերով ու խնդիրներով։

Leave a Reply

Your email address will not be published.