ՔԿ. Այս պահին ուսումնասիրվում են Սամվել Վարդանյանի բռնության վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հիմքերը

ՔԿ. Այս պահին ուսումնասիրվում են Սամվել Վարդանյանի բռնության վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հիմքերը

«Այս պահի դրությամբ ուսումնասիրվում են վարույթ նախաձեռնելու հիմքերը, քննչական ենթակայության հարցն է լուծվում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնությունների, խոշտանգման վերաբերյալ հանցագործության հաղորդում ներկայացնելուն հետևած գործողությունների մասին հարցին։

Հիշեցնենք, որ այսօր ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեվ, որ ներկայացրել են հաղորդում հանցագործության մասին։

Ավելի վաղ փաստաբաններն ահազանգել էին, որ Ս. Վարդանյանը ԶՊՎ տեղափոխվելու ճանապարհին բռնությունների, խոշտանգման ու արժանապատվությունը նսեմացնող արարքների է ենթարկվել։

«Երբ Սամվելին տեղափոխող ոստիկանները կանգնեցնում են մեքենան, իջնում բնական կարիքները հոգալու, ամբողջովին սև հագնված, դիմակավորված անձինք մեքենայից Սամվելին դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, թքում են նրա վրա, այնուհետև հանում են նրա վրայից տաբատը, և ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում․․․», -մանրամասներ էր ներկայացրել փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Leave a Reply

Your email address will not be published.