Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է պայքարը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում հաղթել է լեհ մրցակցին։
Կնյազ Իբոյանը (92 կգ) մեկնարկում հաղթել է բելառուս մարզիկին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Այսօր Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կմրցեն նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 70 կգ Արման Անդրեասյանը։