Թուրքիայի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ արագացնենք սահմանների բացման նպատակով երկխոսության գործընթացը. Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ արագացնենք սահմանների բացման նպատակով երկխոսության գործընթացը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Թուրքիա կատարած իր այցին։ Ասաց, թե թուրքական կողմը գնահատել է հայ փրկարարների ծառայությունը, ինչպես նաև հումանիտար օգնությունն է երախտիքի արժանացել։

«Կարծում եմ՝ սա մեր կողմից կարևոր մարդասիրական քայլ էր»,- ասաց նա։

ԱԳ նախարարն ասաց, որ թուրքական կողմի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություն, որ արագացնեն սահմանների բացման նպատակով երկխոսության գործընթացը։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքներ կիրականացնեն Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ ու մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատեն ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների, նաև՝  Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը։

Leave a Reply

Your email address will not be published.