Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հայաստանի արտգործնախարարն այսօր մեկնել է Թուրքիա:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկրաշարժից հետո մեր երկրին համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա»։
Թուրքիայի աղետի գոտում, հատկապես Հաթայի նահանգում լուրջ խնդիրներ են առաջացել դիակապտության հետ կապված՝ կողոպտվել ու թալանվել են քանդված շենքերի բնակարանները, խանութներ, բանկոմատներ, ձեռնարկություններ, շուկաներ։
Մանրամասն՝ տեսանյութում