Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 974-ի, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից շրջաններում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։
«Մահացածների թիվը հասել է 31 974-ի»,- հայտնել է գործակալությունը։