ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա կանչելու փաստը։
«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- կարճ ասել է նա։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների նպատակով Մոսկվա են կանչել։
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ից հայտարարեցին, որ դեսպանին խորհրդակցությունների նպատակով Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է։