Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում:
Շուշիի, Մարտունու և Մարդակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով: Հաղորդվում է, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենաները՝ բռնված հումանիար օգնությամբ, անցել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով։