Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ավտոբուսին․ 5 մարդ տուժել է. News.am

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ավտոբուսին․ 5 մարդ տուժել է. News.am

News.am-ը գրում է.

Ուրբաթ ուշ երեկոյան Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ինքնաթիռը, որը քարշակել են երթեւեկելի ճանապարհով, բախվել է ավտոբուսին, ինչի հետեւանքով հինգ մարդ է տուժել։

Նշվում է, որ օդանավակայանի աշխատանքում ընդհատումներ չեն եղել։

Լոս Անջելեսի օդանավակայանը Twitter-ում հայտնել է, որ ինքնաթիռը քարշակել են դարպասից դեպի կայանատեղի, երբ այն բախվել է երթուղային ավտոբուսին։

Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ չորս մարդ հոսպիտալացվել է «ցածր արագությամբ բախման» հետեւանքով։ Եվս մեկ անձ դեպքի վայրում բուժօգնություն է ստացել։

Հրշեջ ծառայության տվյալներով՝ բախման պահին ինքնաթիռում եղել է ընդամենը մեկ մարդ՝ բանվորը։

Մանրասները՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.