Կոտրել են ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանղ «Հայէկոնոմբանկ»-ի Արաբկիր մասնաճյուղի դռան ապակին

Feb 3, 2023 10:43
37

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հմայակ Խ-ն ահազանգել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ Կոմիտասի պողոտա 57 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ Արաբկիրի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Աթաբեկյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները և կատարվածի մասին արդեն «Հայէկոնոմբանկ»-ի կառավարիչից հաղորդում է ստացվել, ով հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում։

Մեկնաբանություն