Aysor.am-ը գրում է՝
Իրանը օգնեց կանխել Ադրբեջանի ավելի լայնածավալ ագրեսիան Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին։ Այս մասին Al-Monitor-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ունի երեք նպատակ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում, տարածաշրջանում լայնածավալ պատերազմ հրահրելու և հայկական կողմին արտատարածքային միջանցք տրամադրելու մղում։
«Իրանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Իրանի հետ սահմանը մեզ համար առաջնային նշանակություն ունի։ Մենք երկու փակ սահման ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի Իրանն ու Վրաստանը մեր միակ դարպասներն են դեպի արտաքին աշխարհ։ Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ Ադրբեջանն ավելի մեծ ագրեսիա էր նախապատրաստում, երբ անցած սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի վրա։ Իրանի գործողություններն ու հայտարարություններն օգնեցին կասեցնել այս իրավիճակի հետագա վատթարացումը», – ասաց Կոստանյանը։
Մանրամասները՝ սկզնաբղբյուր կայքում։