Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, ձեռնափայտը պատկանում է Արսեն Սաֆարյանին: Արսենի ոտքը ցավում է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Վարդան Բադալյանը՝ անդրադառնալով սոցցանցում հրապարակված այն լուսանկարին, որտեղ երգիչ Վարդան Բադալայնի ձեռքին ձեռնափայտ է առկա:
Ի դեպ, նշենք, որ այս օրերին հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից Արսեն Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Ալլա Լեւոնյանը, Նարե Գրիգորյանը, Գրիգոր Միրզոյանը հյուրախաղերով գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: