Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատեւ. Կարո Փայլանը՝ Հայաստանից ուղարկված 100 տոննա օգնության մասին

Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատեւ. Կարո Փայլանը՝ Հայաստանից ուղարկված 100 տոննա օգնության մասին

Թուրքիայի խորհրդարանի  հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանից ուղարկված մարդասիրական  օգնությանը եւ գրել:

«Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարիէ ի վեր փակ էր, բացուեցաւ մարդասիրական օգնութեան համար։

Մաղթենք, որ մեր համերաշխութիւնը ըլլայ մշտատեւ»,- գրել է նա:

Նշենք, որ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։

 

Leave a Reply

Your email address will not be published.