Մեկնարկել են շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր․ Սուրեն Պապիկյան

Feb 1, 2023 16:22
34

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մեկնարկել են շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։

«Մեկնարկել են շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։ Դրանք լինելու են շարունակական և կրելու են նաև անակնկալ բնույթ։ Հանկարծակի այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Այցերի ընթացքում նաև անմիջական զրույցներ կունենամ զինվորների հետ՝ լսելով նրանց մտահոգություններն ու խնդիրները»։

Պապիկյանը նշել է նաև, որ ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են։

Մեկնաբանություն