Մհեր Սեդրակյանից բռնագանձվելու է 11 մլրդ դրամի ապօրինի գույք. Օրվա հակիրճ լուրերը (տեսանյութ)

Մհեր Սեդրակյանից բռնագանձվելու է 11 մլրդ դրամի ապօրինի գույք. Օրվա հակիրճ լուրերը (տեսանյութ)

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախից ուռուցքային հիվանդություններով 8 անձ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններ։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 113 հիվանդ։

Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Խաչատուրովը անազատության մեջ գտնվելով, սրտանոթային հիվանդությունների հետ կապված դեղամիջոցները չի ստացել: Փաստաբանն ասաց, որ սնունդ նույնպես հնարավոր չի եղել փոխանցել: Ենոքյանն ասաց, որ քրեական գործը վերաբերում է զորամասի տարածքի գնմանը: Խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի տարածքում գտնվող զորամասի մասին է: Փաստաբանը վստահեցրեց, որ Գրիգորի Խաչատուրովը որևէ առնչություն չունի այդ գույքը ձեռքբերելու հետ:

Մանրամասները՝ տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published.