Երեկ՝ հունվարի 29- ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:
Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ինչպես BAC TV-ին հայտնեցին, Քնչական կոմիտեի մամուլի ծառայությունից ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայողը, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական։ Նախնական տվյալներով , ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։