ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի խախտման դեպք.
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։