Շրջափակման պայմաններում Արցախի բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում են 6 երեխա, 12 չափահաս, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Շրջափակման պայմաններում Արցախի բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում են 6 երեխա, 12 չափահաս, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Մոտ 690 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 277 երեխա է ծնվել  շրջափակման մեջ:

Մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 105 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Leave a Reply

Your email address will not be published.