Պլանավորվում է ԱԳ նախարարի այցը Սիրիա

Պլանավորվում է ԱԳ նախարարի այցը Սիրիա

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պլանավորվում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սիրիա։

«Մենք պլանավորում ենք ԱԳ նախարարի այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն և, եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն մենք այդ այցն առաջիկայում կկազմակերպենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով երկրաշարժից տուժած Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելուն, վարչապետը նշել է, որ հաճախ հումանիտար օգնությունը պակաս հասանելի է դառնում։

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում: Հայաստանն առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա»,–ընդգծեց նա։

 

Leave a Reply

Your email address will not be published.