Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորացրվող զինվորների հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորացրվող զինվորների հետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր  ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած  զինվորներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Հանդիպելով նաև զորացրված տղաների  ծնողներին և հարազատներին, Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։

Leave a Reply

Your email address will not be published.