Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հունվարի 30-ի ծառայության ժամանակ զենք են հայտնաբերել :
Նրանք Նոյեմբերյան բնակավայրի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Վարորդն իր համաձայնությամբ բացել է բեռնախցիկը, որտեղ եղել է «ՍԿՍ» տիպի հրացան:21-ամյա վարորդը և մեքենան տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:
Հիշեցնենք, որ Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հունվարի 29-ին ծառայություն կատարելիս Մ-6 միջպետական ճանապարհի 85-րդ կմ-ին նկատել են կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենա, որի պահոցում ևս հայտնաբերվել է ատրճանակի նմանվող առարկա: