Կենսաթոշակային բարեփոխումների դեմ Փարիզի ցույցի մասնակիցների թիվը գերազանցել է 2,5 հազարը։
Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։
Ցույցը տեղի է ունենում Կոնկորդ հրապարակում: Ցուցարարները խարույկ են վառել հրապարակի կենտրոնում։ Ակցիայի տարածք են բերվել ոստիկանության ուժեղացված ջոկատներ։
Հանրահավաքի որոշ ագրեսիվ մասնակիցներ սադրել են ոստիկաններին, քարեր ու շշեր նետել նրանց վրա։