Հայ-թուրքական սահմանին տեղադրվեց ՀՀ դրոշը․ Ամփոփ լուրեր (տեսանյութ)

Հայ-թուրքական սահմանին տեղադրվեց ՀՀ դրոշը․ Ամփոփ լուրեր (տեսանյութ)

Հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում տեղադրվել է հայոց եռագույնը։ Նախաձեռնության հեղինակները նորաստեղծ «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման անդամներն են։ Նախատեսում են 9 մարզերի սահմանամերձ համայնքներում ևս տեղադրել Հայաստանի դրոշը։

Կարմրուկի բռնկումներին անդրադարձավ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան։ Նա նշեց, որ իր տեղեկություններով կարմրուկի տարածման առաջին դեպքը հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին, և հայտնել է նաև, որ տարածման օղակում եղել է բուժաշխատող, ընդ որում, չպատվաստված։ Նա ևս մեկ անգամ հորդորել է բոլորին պատվաստվել։

Ավարտվեց «Հաց բերող»-ի՝ Արթուր Սարգսյանի վերաբերյալ կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունը։ 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ նյութերն ուղարկվել են հսկող դատախազին։ Հիշեցնենք, քննչական կոմիտեն պարզել էր, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը կեղծ էր:

Մանրամասն տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published.