«Փնթին ո՞րն է, չհասկացա»․ «դուք ինձ պետք է բառեր տաք, նախադասություն կազմեմ»․ լեզվակռիվ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև

«Փնթին ո՞րն է, չհասկացա»․ «դուք ինձ պետք է բառեր տաք, նախադասություն կազմեմ»․ լեզվակռիվ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև

Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով կա ընթացակարգ՝ նախագիծը կառավարության ներսում քննարկվելու, հաստատվելու, ԱԺ ուղարկվելու։ Շատ պարզ պարտադիր պայմաններից մեկն այն է, որ պետք է կարծիք տան Արդարադատության ու Ֆինանսների նախարարությունը։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Ես ծանոթացել եմ այդ եզրակացություններին, ինձ մոտ տարօրինակ տպավորություն է առաջանում առ այն, որ Արդարադատության նախարարությունը, որ տվել է այդ փորձագիտական եզրակացությունը, ինչու են այդպես մատների արանքով նայել, ժամանակ չունեն, թե՞ լուրջ չեն վերաբերվում։ Դիտողություններ ու առաջարկություններ, իհարկե, կան, բայց նախագիծը հասնում է ԱԺ ու պարզվում է, որ նախագիծը էական մասով Սահմանադրությանը հակասող դրույթներ ունի։ Այսպիսի փնթի ձևով նախագծերը շրջանառվում են, կառավարությունը կնիքը դնում է վրան, ուղարկում այստեղ։ Ես հո չեմ ուզում ձվի մեջ մազ ման գամ»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքից՝ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը բորբոքվեց՝ ասելով․ «Փնթին ո՞րն է, չհասկացա, բառերը ճիշտ ընտրեք»։

Ի պատասխան՝ Ավետիսյանը ասաց․ «Այ քեզ բան, այսինքն Դուք ինձ պետք է բառեր տաք, ես նախադասություն կազմե՞մ, ոնց կարող է էդպես լինել»։

Leave a Reply

Your email address will not be published.