Արարատում «Peugeot 307»-ը հայտնվել է ջրատարում. մայրն ու նրա անչափահաս երեխաները հոսպիտալացվել են

Արարատում «Peugeot 307»-ը հայտնվել է ջրատարում. մայրն ու նրա անչափահաս երեխաները հոսպիտալացվել են

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Աննա Ս.-ն իր վարած «Peugeot 307» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան-Դիտակ ավտոճանապահի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել չգործող ջրատարում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աննա Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ Երևանի բնակիչներ՝ 10-ամյա Մարի Մ.-ն, 8-ամյա Եվա Մ.-ն և 4-ամյա Գոհար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ հենց նրանց դուրս են բերել ավտոմեքենայից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Leave a Reply

Your email address will not be published.