Մարտից կմեկնարկեն պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները

Feb 3, 2023 11:15
8

Հայաստանում մարտից կմեկնարկի պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։

Այս անգամ դրանք երեք ամսվա փոխարեն 25 օր կտևեն։ Առաջին փուլով՝ հավաքներին կմասնակցեն ավելի քան 3 հազար քաղաքացիներ։

25-օրյա հավաքները պարտադիր են լինելու 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար, քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ, երբ կարող է ժամանակ տրամադրել։

Կառավարությունն ակնկալում է, որ այս հավաքների արդյունքում զինված ուժերը կհամալրվեն բարձր մասնագիտական պատրաստվածությամբ պահեստազորայիններով։

Մեկնաբանություն