«Մեզ մոտ ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում». Փաշինյանը՝ Միշուստինին

Feb 3, 2023 11:19
52

Ռուսաստանն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում Ռուսաստանի իր գործընկերոջ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը՝ ընդգծելով՝ «ցավոք, մեզ մոտ ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում»:

«Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ», – ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

«Այժմ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ», – ասել է Փաշինյանը։

Մեկնաբանություն