«Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել․ Քրեակատարողական ծառայություն

«Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել․ Քրեակատարողական ծառայություն

Քրեակատարողական ծառայությունը հերքում է այսօր «Հրապարակ» օրաթերթում զետեղված ««Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել․ բաժնի պետն ազատվել է» վերտառությամբ լուրը։

 

«Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ հոդվածում ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանը հունիսի 18-ին ազատվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,- հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Leave a Reply

Your email address will not be published.