Գերիները չեն հարցաքննվի. մոտ երկու ժամից մարզպետի հետ կուղեւորվեն Շիրակի մարզ

Գերիները չեն հարցաքննվի. մոտ երկու ժամից մարզպետի հետ կուղեւորվեն Շիրակի մարզ

Ադրբեջանից այսօր վերադարձած Շիրակի մարզի գերիները մոտ երկու ժամից մարզպետի հետ կուղեւորվեն տուն:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որը եկել էր դիմավորելու գերությունից վերադարձած հայ զինծառայողներին:

Նա հայտնեց, որ տղաներն այս պահին բուժզննում են անցնում, դրանից հետո հարցաքննության չեն գնալու, տուն են գնալու:

Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:

Leave a Reply

Your email address will not be published.