Եթե չկարողանանք լուծել դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը, գները կբարձրանան. Քերոբյան

Եթե չկարողանանք լուծել դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը, գները կբարձրանան. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե դիզվառելիքի ներկրման հետ կապված լրացուցիչ դժվարություններ են առաջացել։

«Ռուսաստանի դեմ նավթամթերքի սանկցիան մտել է ուժի մեջ, և դա մեր տնտեսվարողների համար նոր բարդություններ է առաջացրել։ Սանկցիաների խնդիրն այնպիսի փուլերով է առաջ գնում, որ դժվար է պատկերացնել՝ երբ վերջնական լուծում կունենանք»,–ասաց նա։

Քերոբյանը վստահեցրել է, որ իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ ուղղությամբ, և այս ընթացքում աճել է լաստանավային հաղորդակցության կարևորությունը։

Խոսելով բենզինի և դիզվառելիքի սակագների վրա ՌԴ նկատմամբ կիրառված սանկցիաների հետևանքների մասին՝ Քերոբյանը նշել է, որ եթե չկարողանանք լուծել անխափան մատակարարման հարցը, գները, մեծ հավանականությամբ, կբարձրանան։

«Բայց այսօր մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ, որ պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչի՝ դիզվառելիքի պակաս Հայաստանը չունենա»,–ընդգծեց նա։

Leave a Reply

Your email address will not be published.