Հայաստանին ու Արցախին սպասվում են էլ առավել դաժան օրեր. Հայկ Մամիջանյան

Feb 9, 2023 13:45
3

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր անդրադարձավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու հանգամանքին:

«Երեկ որոշ շրջանակներ իրենց թույլ տվեցին ասել ու շրջանառել այնպիսի ստեր, որոնք չէր համարձակվել ասել անգամ Աննա Վարդապետյանը, այսինքն՝ իրենք եղան Փաշինյանից ավելի Փաշինյան՝ փորձելով նախագահի հարցաքննվելու փաստը ներկայացնել ինչ-որ աբսուրդային լույսի ներքո: Բոլոր այն մարդիկ, ովքեր անհիմն թիրախավորում են այս  կամ ընդդիմադիր գործչին, ծառայում են Փաշինյանին, իսկ տարածված տեղեկության հետ կապված պետք է ասեմ՝ գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել Սերժ Սարգսյանի արժանապատվության ու մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Ցանակացած ժամանակ, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են շատ վտանգավոր  զարգացումների առջև, Հայաստանում սրվում են քաղաքական շինծու քրեական գործերի  բացումներ», – ասաց Մամիջանյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ Հայաստանին ու Արցախին սպասվում են էլ առավել դաժան օրեր:

 

Մեկնաբանություն