Թուրքիայի որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին, որը կմեկնարկի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին:
Ըստ թուրքական «Հուրիեթ» թերթի՝ Հայաստանը առաջին խոչընդոտն է ԵՎՐՈ-2024-ի ճանապարհին:
«Կազմում առկա անուններից ամենավտանգավորը Տիգրան Բարսեղյանն է: Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը, Նորբերտո Բրիասկոն և Վարազդատ Հարոյանը կազմում են թիմի ողնաշարը»,- գրում է «Հուրիեթ»-ը:
«Թուրքիան ցանկանում է առանց սխալների հանձնել առաջին քննությունը և լավ սկսել ԵՎՐՈ- 2024-ի որակավորման փուլը»,- գրում է «Սաբահը» և հավելում, որ Հայաստանի հավաքականի ներկայացված կազմում «ամենավտանգավորները» Էդուարդ Սպերցյանն ու Վահան Բիչախչյանն են։