Փաշինյանը Լաչինի միջանցքի շրջափակման հարցը քննարկել է Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցչի հետ

Փաշինյանը Լաչինի միջանցքի շրջափակման հարցը քննարկել է Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցչի հետ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկել է ՌԴ արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի հետ։

«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»․- փոխանցում է վարչապետի գրասենյակը։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Ռուսական կողմը հանդիպման մասին առայժմ չի հաղորդում։

Leave a Reply

Your email address will not be published.